ֆիզիկա 8

Թեմա ‘8

13. Ռեակտիվ շարժում: Հրթիռային տեխնիկայի զարգացումը:

1. Ո՞ր շարժումն է կոչվում ռեակտիվ;

Ռեակտիվ անվանում են այն շարժումը, որն առաջանում է, երբ մարմնից անջատվում է նրա մի մասը` որոշակի արագությամբ, որի հետևանքով մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղղված արագություն:

2. Բերել ռեակտիվ շարժման օրինակներ:

Վերցրեք որևէ առարկա, օրինակ, փայտի կտոր և կանգնեք հարթ սառույցին: Եթե փայտի կտորը նետեք, ապա կշարժվեք նետման ուղղությանը հակառակ:

3. Ի՞նչ կառուցվածք ունի հրթիռը:

Հրթիռը բաղկացած է երկու հիմնական մասերից` պատյանից և վառելանյութից: Պինդ վառելանյութով աշխատող հրթիռներում օգտագործում են հատուկ տեսակի վառոդ, իսկ հեղուկ վառելանյութով աշխատող հրթիռներում` կերոսին կամ հեղուկ ջրածին:

4․ Բացատրեք, թե ինչպես է շարժվում հրթիռը։

Advertisements

REPORT THIS AD

Հրթիռի պատյանն ունի ելքի փողակ` մեկ կամ մի քանի անցքով, որոնցից շատ մեծ` մինչև 4 կմ/վ արագությամբ դուրս են նետվում այրման արգասիքները` բարձր ճնշման և ջերմաստիճանի գազերը:

5. Կարո՞ղ է արդյոք հրթիռը շարժվել անօդ տարածությունում։ Իսկ կարո՞ղ է հրթիռն արգելակել  տիեզերքում (անօդ տարաությունում): Ինչպե՞ս:

Այո, հրթիռը կարող է շարժվել անօդ տարածությունում:

6․ Ի՞նչ գիտեք տիեզերագնացության հաջողությունների մասին։

7. Կարո՞ղ է արդյոք իդեալական հարթ հորիզոնական սառույցի վրա կանգնած մարդը տեղից շարժվել՝ որևէ  ձևով չհրվելով սառույցից։

Այո կարող է. եթե վերցնենք ցանկացած առարկա և կանգնենք իդեալական հարթ հորիզոնական սառույցի վրա, ապա նետենք այդ առարկան` կշարժվենք նետման ուղղությանը հակառակ:

Оставьте комментарий