բնագիտություն

Բնագիտություն

Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:

Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր:

Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:

 Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը:

Բույսը կազմված է ցողունից,արմատից,տերևից։

Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ:

Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:

Բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:

Բույսերն օդը մաքրում են ածխաթթվական գազից և մթնոլորտը հարստացնում թթվածնով:
Բույսերը մասնակցում են բնության մեջ նյութերի շրջանառությանը, ունեն հողապաշտպան, դաշտապաշտպան, ջրապաշտպան, կլիմայակարգավորիչ նշանակություն. նրանք կլանում են փոշին և այլ թունավոր նյութեր, մեղմացնում աղմուկը, քամիները, օդի ջերմաստիճանային տատանումները, բարձրացնում օդի հարաբերական խոնավությունը, բարերար ազդեցություն թողնում մարդու առողջության վրա:
Բույսերն օգտագործվում են որպես շինանյութ, արդյունաբերական հումք, վառելանյութ, դեղորայք և այլն:

 

Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Թվարկեք այն բույսերը, որոնք ծաղկում են: Նյութը կարող է լինել նաև տեսաֆիլմի տեսքով։

 

Оставьте комментарий